211652_close_icon
views-count820 դիտում article-date 23:29 21-12-2014

«Լիվերպուլ»-ը վերադառնում է իր նախկին խաղամակարդակին. Ռոջերս

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ իր թիմը վերջին խաղերում բարելավել է իր խաղը: Անգլիացի մասնագետը նման եզրահանգման է եկել Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալ»-ի հետ ոչ-ոքի խաղալուց հետո: «Սա հանճարեղ ելույթ էր: Առաջին խաղակեսից հետո մենք արժանի էինք առջևել հաշվի մեջ, և ես կարծում եմ, որ «Արսենալ»-ը հաշիվը հավասարեցրեց կանոնների խախտման գնով: Ամեն դեպքում, մենք ավելի լավ էինք պաշտպանվում: Վերջին շաբաթվա ընթացքում ես գոհ եմ իմ թիմի պաղից: Նրանք ցույց տվեցին, որ «Լիվերպուլ»-ը վերադառնում է իր նախկին խաղամակարդակին»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է BBC-ն: Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Արսենալ» խաղն ավարտվեց 2:2 հաշվով, ընդ որում մերսիսայդցիներին պարտությունից հաջողվեց խուսափել 97-րդ րոպեին:

Նմանատիպ նյութեր