Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են երեխաները ստում
Հետազոտողները հետաքրքրվել են, թե որ տարիքում են երեխաները գիտակցաբար խաբում: Դա պարզելու համար հարկավոր է գնահատել զրուցակցի էմոցիոնալ վիճակն ու մեկնաբանել նրա գործողությունները:
Միննոստի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 3-ից 8 տարեկան երեխաներ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար բարդ է կանխամտածել իրենց գործողություններն ու հաղթահարել ցանկությունները: Այդ է պատճառը, որ մինչև 7 տարեկան հասակը երեխաները չեն կարողանում համոզիչ ստել:
Այսպիսով, փոքրիկները 7 տարեկանից սկսած կարողանում են ստել գիտակցաբար: