211652_close_icon

Լեհաստանի նոր վարչապետ է դարձել Էվա Կոպաչը

views-count1017 դիտում article-date 18:37 15-09-2014
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նոր վարչապետ է դարձել Էվա Կոպաչը: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նրան հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն մինչև սեպտեմբերի 22-ը: Նրա նախորդ Դոնալդ Տուսկը լքել է վարչապետի պաշտոնը, քանի որ դեկտեմբերից նա պետք է ղեկավարի Եվրոպական խորհուրդը: Կոպաչը նախկինում զբաղեցրել է Սեյմի մարշալի պաշտոնը: Նա հանդիսացել է Լեհաստանի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը: Մինչ այդ՝ 2007-2011թթ., նա զբաղեցրել է Լեհաստանի առողջապահության նախարարի պաշ տոնը:

Նմանատիպ նյութեր