211652_close_icon
views-count1295 դիտում article-date 22:03 15-09-2014

Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը

«Չելսի»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն զարմացած է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուի հրաժարականից: Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի` Պորտուգալիա - Ալբանիա (0:1) խաղից հետո բենտուն հրաժարական էր տվել, որը ընդունվել էր տվյալ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: «Ինձ հետ կապ են հաստատել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն ես չեմ ցանկանում գլխավորել ազգային ընտրանին: Ստեղծված իրավիճակը ինձ շատ զարմացրեց: Եթե նման բան տեղի ունենար աշխարհի առաջնությունից հետո, ապա ես կհասկանայի, սակայն ներկայումս շատ տարօրինակ է թվում այդ որոշումը»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր