Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը «Ռեալ»-ն է. Լահմ
«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմի կարծիքով Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշրջանի խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալ»-ն է:
Ընդ որում «Բավարիա»-ի ավագը հուսով է, որ իր թիմին մրցաշրջանի արդյունքներով կհաջողվի տիրանալ բաղձալի տիտղոսին: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է:
«Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը «Ռեալ»-ն է : Նրանք այս ամռանը լուրջ համալրումներ ստացան, և մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն: Այդուհանդերձ նրանց կարելի է հաղթել: Ես ցանկանում եմ կրկին նվաճել այդ տիտղոսը: Կփորձենք այն նվաճել ընթացիկ մրցաշրջանում»,-Լահմի խոսքերը մեջբերում է Kicker-ը: