211652_close_icon

Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին տանը

views-count1382 դիտում article-date 13:48 15-09-2014
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ծաղկանուշ Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ կանխիկ գումարով, գողանալու մասին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Գալշոյան փողոցի 12 շենքի մի բնակարանից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա է թիվ 31 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարել գողությունը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր