211652_close_icon
views-count1077 դիտում article-date 13:56 02-09-2014

Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ` գումարով, բանկային քարտով և անձնական իրերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն օգոստոսի 31-ին թիվ 74 երթուղային միկրոավտոբուսում դրամապանակը գողացել է 1971 թ. ծնված Նաիրա Ա.-ի պայուսակից: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր