211652_close_icon
views-count982 դիտում article-date 17:28 19-01-2015

Վերարկուի գրպանից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Հունվարի 18-ին, ժամը 18.20-ին, 1954 թ. ծնված Անահիտ Հ.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տան միջանցքում դրված վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 1973 թ. ծնված Անուշիկ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 23.30-ին, իրենց բնակարանից բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գումարը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր