211652_close_icon
views-count1493 դիտում article-date 13:27 29-01-2014

Ոստիկանները հայտնաբերեցին դրամապանակ գողացողին

Հունվարի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր բանկերի պլաստիկ քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին Փ. Բուզանդի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ դրամապանակն ինքն է գողացել: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր