Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայֆելդտը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին
Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայֆելդտը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դա պայմանավորված է եղել երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, համաձայն որոնց պարտություն են կրել նրա կուսակցությունն ու աջակենտրոն «Դաշինք Շվեդիայի համար» բլոկը:
Ռայնֆելդտը Ստոկհոլմում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախընտրական պայքարն ավարտվել է, Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը:
Նա ընդգծել է, որ հրաժարական կներկայացնի սեպտեմբերի 15-ին: