211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:29 02-04-2015

Բրիտանական «Integrity Action» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ֆրեդրիկ Գալթունգն այցելել է Արդարադատության ակադեմիա

Արդարադատության ակադեմիան այսօր հյուրընկալել էր հակակոռուպցիոն քաղաքականության առաջատար մասնագետ, բրիտանական «Integrity Action» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ֆրեդրիկ Գալթունգը: Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումից հետո Ֆ. Գալթունգը Ակադեմիայի ունկնդիրների առջեւ հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված հանրային կառավարման ոլորտում հակակոռուպցիոն նոր ռազմավարություններին եւ դրանց իրականացման գործնական հարցերին: Վերջին 20 տարիներին Ֆրեդրիկ Գալթունգը կոռուպցիայի վերահսկողության վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 40 երկրում՝ աշխատելով կառավարությունների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, տարբեր ընկերությունների ու հիմնադրամների, զարգացման գործակալությունների հետ: Միջազգային փորձագետը դասախոսություններով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, դրանց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի համալսարանները: Կարեւորելով արդարադատության բացառիկ դերը կոռուպցիայի նվազեցման գործում՝ բանախոսը ոչ միայն ներկայացրեց որոշ տեսական դրույթներ, այլեւ անդրադարձավ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակին՝ վերլուծելով եւ գնահատելով տարբեր երկրների դրական եւ բացասական փորձը: Քննարկվող թեմայի շրջանակում միջազգային փորձագետը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Նմանատիպ նյութեր