211652_close_icon
views-count8621 դիտում article-date 19:09 14-09-2014

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն. պարգևատրման արարողություն. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տաշքենդում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել գերմանացի Ադրիան Հասլերի նկատմամբ և նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ձեր ուշադրությանն ենք ներկայցնում պարգևատրման հանդիսավոր արարողության տեսանյութը: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10:1 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել հունգարացի Ադամ Վարգայի նկատմամբ, 1/4 եզրափակիչ փուլում 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել օլիմպիական չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ` Ղեսամ Ռեզաեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր