Մալայզիական Boeing-ի վերաբերյալ զեկույցը ամենևին չի պատասխանում ռուսական կողմի հարցերին. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ մալայզիական Boeing-ի վերաբերյալ զեկույցը ամենևին չի պատասխանում ռուսական կողմի հարցերին: Այս մասին հաղորդում է ռուսական РИА «Новости»-ն:
Ըստ Լավրովի՝ միջազգային փորձագետները, երեք շաբաթ Կիևում գտնվելով, ուկրաինական իշխանությունների հետ խոսելով, այնուամենայնիվ ,ոչ մի պատասխան չեն տվել ռուսական կողմի հարցերին:
Նա նաև ընդգծել է, որ ռուս մասնագետները էլի մի քանի հարց են պատրաստում՝ բացահայտելու քննարկման հրատապ թեմաները: