Հաղթանակների ձգտումը մարդկային բնավորության հիմքն է. Իբրահիմովիչ
Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն երբեք չի ձանձրացնի տիտղոսներ նվաճելը:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ մի օր կձանձրանամ նոր տիտղոսներ նվաճելուց: Ընդ որում ես հասկանում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ամբողջ կարիերան անցկացնում են միևնույն ակումբում, որը լուրջ արդյունքների չի հասնում: Սակայն հաղթանակների ձգտումը մարդկային բնավորության հիմքն է: Այլ կերպ ամեն ինչի իմաստը կորում է: Ինձ հաճելի է նոր ռեկորդներ գրանցել և ուրախացնել երկրպագուներին»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է L`Equipe-ը: