Մեքսիկական թիմի խաղացողները մարզվում են շան դիմակներով
Մեքսիկական «Պուեբլա» ակումբի խաղացողները ինքնատիպ ձևով են պատրաստվում երկրի առաջնության առաջիկա հանդիպմանը: Մարզման ժամանակ թիմի գլխավոր մարզիչը բոլոր խաղացողներին ստիպել է շան դիմակներ հագնել: Մեքսիկացի մասնագետ Խոսե Սոլայի խոսքերով իր սաները այդպիսով ավելի մոտիվացված ձևով կսկսեն գնդակ խլել մրցակցից:
«Ամեն անգամ , երբ դուք գնում եք գնդակ խլելու, պետք է մտածեք, որ դուք շներ եք: Պետք է մարտնչել գնդակի համար և պաշտպանել այն»,-հայտարարել է Սոլան, ում թիմը առաջաիկա խաղում ուժերը կչափի «Կերետարո»ի հետ, որի կազմը վերջրս համալրել է համաշխարհային ֆուտբոլի աստղ Ռոնալդինյոն: