Կրիստիան Էրիկսենը մարզվում է «Այաքսի» երիտասարդական թիմի հետ
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը պայմանագիր է կնքել հոլանդական «Այաքսի» հետ: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամում:
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Այաքսում ես գիտեմ շատ մարդկանց, զգացողություն է, կարծես թե ես երկար դադարից հետո վերադարձել եմ տուն: Հոլանդական թիմ հետ ես կարող եմ մարզվել ամենաբարձր մակարդակով: Սա հրաշալի առիթ է ինձ համար: Ես ուզում եմ լինել լավագույնը, որքան հնարավոր է, որպեսզի կարողանամ նորից խաղալ բարձրակարգ ակումբներում»,-գրել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված սրտի դեֆիբրիլյատորի պատճառով ֆուտբոլիստին արգելված է խաղալ Իտալիայում, տեղեկացնում է Armsport.am-ը: