Վան Բաստենը առողջական խնդիրների պատճառով հեռացել է «ԱԶ Ալկմաար»-ից
Հոլանդիայի հավաքականի կազմում 1988 թվականի Եվրոպայի չեմպիոն, համխարհային ֆուտբոլի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը հեռացել է «ԱԶ Ալկմաար»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Վան Բաստենը իր աշպատանքը չի կարողացել շարունակել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Նրա փոխարեն հոլանդական ակումբը կգլխավորի վան Բաստենի օգնական Ալեքս Պաստորը: Նախկինում նշվում էր, որ վան Բաստենը ապաքինվելուց հետո «ԱԶ» - ում իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 14-ից: