ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը առողջական խնդիրների պատճառով չի մեկնի գերմանական Կիլ քաղաք
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը առողջական խնդիրների պատճառով չի մեկնի գերմանական Կիլ քաղաք՝ համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտի կողմից շնորհվող մրցանակաբաշխության արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն՝ հղում անելով «Deutsche Welle» ռադիոկայանին, միջոցառումը նախատեսված է հունիսի 21-ին, սակայն բժիշկները խորհուրդ են տվել Գորբաչովին զերծ մնալ արտերկյա ուղևորություններից: