Պյոտր Պորոշենկոյին հրավիրել են ելույթ ունենալ Կանադայի խորհրդարանում
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադա կայցելի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
«Մեծ պատիվ է Ուկրաինայի նախագահին Կանադա հրավիրելը: Մենք նախկինի պես հաստատակամ ենք Ուկրաինայի ժողովրդին աջակցելու, երկրի կառավարությանը ժողովրդավարական, անկախ և ծաղկող, ինչպես նաև ագրեսորներից ազատ եվրոպական երկիր ստեղծելուն օգնելու մեր որոշման մեջ»,- ասել է վարչապետը:
Նա նաև հավելել է, որ Կանադան իր գործընկերների հետ պատրաստ է հետագա քաղաքական և տնտեսական միջոցառումներ ձեռնարկել բոլոր նրանց դեմ, ովքեր քայքայում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: