Անձամբ ճանաչում եմ Պյոտր Պորոշենկոյին. Անդրանիկ Մանուկյան․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ձեր հարաբերություններն ավելի լավ Յանուկովիչի հետ էին, չէ՞, ստացվում՝ հարցրինք Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: «Ո՛չ»,- պատասխանեց նա: Մի՞թե: «Այո՛, ինքս անձամբ ճանաչում եմ Պյոտր Պորոշենկոյին, իր հետ ևս շատ լավ հարաբերությունների մեջ եմ, համոզված եմ, որ մի լավ բան կստացվի մեր երկրի համար՝ հարաբերությունների կարգավորման առումով»:
Ի դեպ, Ուկրաինայում նեղացած էին մեզնից՝ Ղրիմի քվեարկության և ՀՀ նախագահի հայտարարության առումով, ի՞նչ վիճակ է հիմա այնտեղ: «Այո, քվեարկությունից հետո իրավիճակը լարվեց, սակայն հետո կարգավորվեց, հայաստանյան կողմը հանդիպումներ ունեցավ, հոդվածներ լույս ընծայվեցին այդ կապակցությամբ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։