211652_close_icon
views-count1022 դիտում article-date 10:04 12-09-2014

Իշխանությունը վերարտադրվելու է բոլոր պարագաներում. Առավոտ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ընդդիմության ձևակերպումը «սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում են իշխանությունը վերարտադրելու նպատակով», իր մեջ որոշակի թերահավատություն է առաջացնում: Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ իշխանության «վեհ նպատակներին», այլ որովհետև վստահ եմ, որ իշխանությունը վերարտադրվելու է բոլոր պարագաներում: Այնքան ժամանակ, մինչև չփոխվի մեր՝ քաղաքացիներիս մտածողությունը, իսկ դա երկարատև գործընթաց է: 1998 թվականի սկզբին «հայտնի ուժերը» պահանջեցին նախագահի հրաժարականը: Ի՞նչ է, այդ ուժերը ընդդիմությունի՞ց էին: Ի՞՚նչ է, օլիգարխիան 5 րոպեում չհարմարվե՞ց նոր նախագահի «դրվածքին»: Վերևում պայմանավորվեցին, որ մեկը կգնա՝ մյուսը կգա: Չեղա՞վ, որ իշխանությունը վերարտադրվեց: Դա մեր 23 տարվա ընթացքում միակ «իշխանափոխությունն» էր: Մնացած՝ «խորհրդարանական» կամ «նախագահական ընտրություններ» կոչվող միջոցառումների վերաբերյալ՝ սկսած 1995 թվականից, ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ դա իշխանության վերարտադրություն էր: Հիմա մենք մոտենում ենք վերարտադրման հերթական փուլին: Այն կարող է տեղի ունենալ 2015, 16, իսկ ավելի հավանական է՝ 17 և 18 թվականներին: Վերարտադրության մեխանիզմը դարձյալ կլինի վերևների պայմանավորվածությունը: Այստեղ պետք է համաձայնել, որ խորհրդարանական համակարգը ՀՀԿ-ի համար կստեղծի գործարքի համար ավելի բարենպաստ պայմաններ»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր