211652_close_icon
views-count4351 դիտում article-date 23:14 02-05-2021

Գործող իշխանությունների վերարտադրվելու դեպքում հինգ տարի հետո կդառնանք թուրքական վիլայեթ․ Թևան Պողոսյան. Tert.am

Երբ սկսում է ընտրական գործընթացը, ներքին զարգացումների, բարեփոխումների շրջանակներում, արտաքին գրոծընկերների հետ հարաբերությունների շրջանակում կյանքը ինչ-որ չափվ դադար է առնում, քանի որ բոլորը ուզում են հասկանալ, թե ում հետ և ինչպես են աշխատելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Նման իրավիճակ մեզ մոտ է առաջացել. քաղաքական կուսակցությունները զբաղված են այդ օրվան միտված գաղափարներով, իսկ մեր թշնամիները՝ իրենց շահերը առաջ տանելով։ Մեր պետականությունը նոյեմբերի 9-ից ամեն օր տուժում է, իսկ իրականության մեջ ասած 2018 թվականի դեկտեմբերից է ամեն օր տուժում, քանի որ ազգային միասնականություն չձևավորեցին»,–ասաց նա և նշեց, որ այսօր մեր խնդիրն է զբաղվել ճգնաժամերը հաղթահարելով, երկրի հզորացմամբ, ինչի համար առաջարկել էր՝ գործող իշխանությունները հեռանան, հակաճգնաժամային թիմ ձևավորվի և երբ ճգտնաժամերը հաղթահարվեին, նոր կազմակերպվեին արտահերթ ընտրություններ։

Թևան Պողոսյանը նշեց՝ դեռ պետք է տեսնենք, թե քանի քաղաքական ուժ կներկայացնի ընտրություններին մասնակցելու հայտ, և ինչ գաղափարներ, ծրագրեր կներկայացնեն։ «Այսօրվա դրությամբ կա գործող իշխանություն և բոլոր մնացածը ասում են, որ պայքարում են իր դեմ, կան կուսակցություններ, որոնք օժանդակում են, իրենց տեսակետն են տանում, բայց դաշինք չեն, այլ գնում են ընտրություններին մասնակցելու։ Մնացածը նախընտրական պայքարի մեջ փորձում են դիրքավորվել, բայց այնուամենայնիվ ունենք մոտեցումներ, որ գործող իշխանությունները բոլոր պարտությունները կրելուց հետո ցանկանում են վերարտադրվել, իսկ մնացած կուսակցությունները, քանի որ չկարողացան նոյեմբերից մինչ այսօր հեռացնել գործող իշխանություններին, ստիպված գնում են ընտրությունների միջոցով հեռացնելու»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր