1116 դիտում
10:55 16-07-2022
Մարդ մնալ բոլոր պարագաներում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 2018-ի աշնանը հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի, ես իմ հոդվածներից մեկում հորդորում էի իշխանությանն ու նրա երկրպագուներին՝ մեծահոգություն դրսեւորել: Ի պատասխան՝ իմ ծանոթներից մեկը, որին ես հարգում էի եւ որը երբեք աչքի չէր ընկնում դաժանությամբ, սկսեց թվարկել գեներալի մեղքերը՝ այդ թվարկումը եզրափակելով հռետորական հարցով՝ «բա Մանվելը մեծահոգի՞ էր»: Գուցե այդ ծանոթս հեղափոխական տենդի մեջ էր, եւ դա հասկանալի էր 4 տարի առաջ, բայց հիմա, թերեւս, փոքր-ինչ տարօրինակ է:
Արդյո՞ք Մանվելը մեղքեր գործել էր: Անշուշտ. դաշտային հրամանատար էր, եւ 1994 թվականից հետո այդ մտածողությունը, այդ գործելաոճը տեղափոխել էր խաղաղ, քաղաքացիական կյանք, իսկ պետությունը, իշխանությունը ոչ միայն չէր խոչընդոտում դրան, այլեւ որոշակի չափով խրախուսում էր: Բայց 2018 թվականին խոսքը բոլորովին այլ եւ, իմ կարծիքով, ավելի կարեւոր բանի մասին էր՝ բոլորի, անխտի՛ր բոլորի հանդեպ մարդկային վերաբերմունք դրսեւորելու եւ մնացած բոլոր հանգամանքները մի կողմ դնելու մասին:
Ինձ բոլորովին դուր չէր գալիս այն, ինչ 2016 թվականին արել էր «Սասնա ծռեր» խումբը. ոստիկանական խմբի գրավումը եւ մարդասպանությունը չի կարող որեւէ արդարացում ունենալ: Բայց «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին, երկրորդ անգամ ձերբակալելն, անշուշտ, այն ժամանակվա իշխանությունների դաժանության վկայությունն է, եւ այդ մարդու մահվան համար, գոնե բարոյական առումով, այն իշխանությունը պատասխանատու է: Երբ այդ ամենի մասին ես գրում էի, ինձ այն ժամանակ կշտամբում էին՝ ինչո՞ւ չես գրում, որ «Հաց բերողը» հերոս է, ապստամբ է եւ այլն: Չէի գրում, որովհետեւ այդպես չէի մտածում, եւ այդ պահին դարձյալ կարեւորը դա չէր՝ կարեւորը մարդու հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերելն էր:
Հիմա, երբ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, նրան մեղսագրվող արարքը քննարկելն անիմաստ եմ համարում: (Հուսով եմ, սակայն, որ հետագայում իրավաբանները հետեւողական կգտնվեն եւ կպարզեն՝ արդյո՞ք նրա ասածների հիմքով քրեական գործ հարուցելը, առավել եւս՝ նրան ամիսներով կալանքի տակ պահելը, ճիշտ էր):
Հիմա ինձ, ճիշտն ասած, ավելի շատ հուզում է մեր հասարակության, մեղմ ասած, տխուր վիճակը: Դատելով ֆեյսբուքյան արձագանքներից՝ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, շարունակելով ապրել հեղափոխական տենդով եւ դրանով պայմանավորված՝ Փաշինյանի պաշտամունքով, հրճվում են մարդու մահվան կապակցությամբ: Եթե այդպիսի մարդիկ 680 հազար են, ես կասկածում եմ, որ մեր պետությունը ապագա ունի. եկեք ընդունենք, որ մարդկային կյանքի նկատմամբ նման վերաբերմունքը լուրջ սպառնալիք է մեր անվտանգությանը:
․․․Կրկնեմ՝ այսպես կոչված «Սասնա ծռերի» արարքը դատապարտելի եմ համարում: Բայց այսօր Վարուժան Ավետիսյանի կյանքին, ըստ նրա հարազատների, վտանգ է սպառնում: Այստեղ նույնպես անհրաժեշտ է մարդասիրական վերաբերմունք: Մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1022 դիտում
10:04 12-09-2014
Իշխանությունը վերարտադրվելու է բոլոր պարագաներում. Առավոտ
Այս բաժնից
1243 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»