Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի խաղացող է
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մրցակցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ 2013-2015 թվականներին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»´
«Մխիթարյանը իր մեջ համատեղում է հիանալի տեխնիկան և բարձր արագությունը: Նա կարող է եզրափակել գրոհներն ու խաղալ տարբեր դիրքերում: Հազվադեպ են պատահում ֆուտբոլիստներ, որոնք բոլոր այդ հատկանիշները համատեղում են: Անկասկած, Հենրիխը համաշխարհային մակարդակի խաղացող է:
«Մանչեսթեր Յունայթեդն» ու Մխիթարյանը ավելի ուժեղ են դարձել մեր նախորդ հանդիպումից հետո, արդեն սովորել են իրար:
Չգիտեմ, իսկապես Մխիթարյանը լավ մարզավիճակում չէր, թե պարզապես դուրս էր բերվել կազմից, երբ մենք հոկտեմբերին խաղում էինք նրանց դեմ, սակայն դա նորմալ է: Այժմ մանկունյանցիները կարող են իրենց խաղում օգտագործել նրա փայլուն հատկանիշները», ասել է Կլոպը: