Յուրգեն Կլոպ. Գվարդիոլան ասում է, որ ԱՊԼ-ը ՉԼ-ից կարևոր է, քանի որ վաղուց չի եղել եզրափակիչում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի համաձայնվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ այն հարցում, որ ԱՊԼ-ում հաղթանակը ավելի կարևոր է Չեմպիոնների լիգայի հաղթանակից:
«Գվարդիոլան ասում է, որ անգլիական պրեմիեր-լիգայում հաղթանակը կարևոր է Չեմպիոնների լիգայից, քանի որ նա վաղուց չի եղել եզրափակիչում:
Բոլորս էլ գիտենք, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է, նա արժանի է իր հասցեին գովեստի խոսքերին:
Մենք ցանկանում էին այս տարի նվաճել ԱՊԼ-ը: Բայց «Սիթին» ավելի ուժեղ էր: Սակայն մենք մի մրցաշարում դեռ շարունակում ենք պայքարը», ասել է Կլոպը: