Այսօր Կագավան պաշտոնապես կդառնա «Բորուսիա»-ի խաղացող
Դորտմունդի «Բորուսիա»-ն այսօր պաշտոնապես կհայտարարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Շինջի Կագավայի վերադարձի մասին, հայտնում է գերմանական ruhrnachrichten.de պարբերականը:
Նախկինում նշվում էր, որ 25-ամյա Կագավան, ով «Բորուսիա»-ում հանդես է եկել2010-2012 թթ ընկած ժամակահատավածում, գերմանական ակումբին կմիանա շաբաթ օրը, սակայն ակումբին որոշակի ժամանակ է անհրաժեշտ եղել ֆուտբոլիստի հետ անհատական պայմանագրի պայմանները հստակեցնելու համար: Ճապոնիայի հավաքականի խաղացողը արդեն ժամանել է Գերմանիա: