Գաբրիել Սարգսյանը` բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում ավարտված Իսպանիայի թիմային առաջնությունում «Մաջիք էքստրեմադուրա» ակումբի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Armchess.am կայքը:
«Մաջիք էքստրեմադուրա» 14 հնարավորից վաստակեց 10 միավոր: 12 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց «Մերիդան»:
Եզրափակիչ տուրում Սարգսյանը պարտության մատնեց գրոսմայստեր Էդուարդո Իթուրիզագային, իսկ հայ գրոսմայստերի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթեց «Էքուիգոմային»: