211652_close_icon
views-count3559 դիտում article-date 23:29 26-03-2025

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարում են մեդալների համար

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները։

Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել տուրից առաջ միանձնյա առաջատար, գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Յուրի Կուզուբովին։

Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներն էլ ունեն 7,5-ական միավոր. Շանթ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն է, Գաբրիել Սարգսյանը` 5-րդը։

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է գրանցել և 7 միավորով 18-րդն է։

 

Նմանատիպ նյութեր