211652_close_icon
views-count1552 դիտում article-date 23:27 19-03-2023

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի նկատմամբ։

Սարգսյանը հաղթական միավորները վաստակեց լարված գոտեմարտի վերջին վայրկյաններին, իսկ պարտությունից հետո ադրբեջանցի ըմբիշը տևական ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները: Այս մասին գրում է Armsport-ը:

Սարգսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։ Սփոփիչ գոտեմարտում արդեն նա 7-0 հաշվով առավելության էր հասել Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոշեհի նկատմամբ։

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտեց 3 արծաթե և 3 բրոնզե մեդալով։ Ավելի վաղ Մ23 ԵԱ-ում արծաթե մեդալներ էին նվաճել 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը և 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը, իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր