1278 դիտում
16:54 11-09-2014
Ավարտվել է միջազգային որոնողափրկարարական թիմերի 36-ժամանոց ստուգողական վարժանքը. ֆոտոշարք
Սեպտեմբերի 10-ին ավարտվեց միջազգային որոնողափրկարարական թիմերի 36-ժամանոց ստուգողական վարժանքը, որի թեման էր Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը: Վարժանքին ներկա էր ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, իսկ որպես դիտորդ` փրկարարների գործողություններին հետևում էին Լեհաստանի պետական հրդեհային ծառայության փորձագետները:
Մտահղացման համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով «երկրաշարժ», որի էպիկենտրոնը գտնվում է Քերման նահանգում` Բամ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Հիմնականում վնասվել են Բամ և Բարավաթ քաղաքները: Նախնական տվյալներով՝ կա 25 հազար «զոհ» և 30 հազար «վիրավոր»: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է օգնության խնդրանքով պաշտոնական հայտ: Հայ փրկարարները մեկնում են օգնության:
Լուսակերտի ուսումնական կենտրոնում հիմնվել էր քաղաքային որոնողափրկարարական թիմի վրանային ավան: Այն հագեցած էր փրկարարների կենսական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով` սննդի ապահովման, բժշկական սպասարկման և հանգստի համար նախատեսված հատվածներով: Խորհրդակցությունների և ղեկավար կազմի համար տեղադրել էր առանձին վրաններ, որոնք հագեցված էին կապի նորագույն միջոցներով` մշտական կապ ապահովելով փրկարարական ջոկատների և ղեկավար կազմի միջև:
49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փրկարարական աշխատանքներն իրականացնում էր մի քանի հերթափոխով: Այսինքն` աշխատանքը շարունակվում էր 24 ժամ անընդմեջ: Գործնական աշխատանքներն ընթանում էին Արզնու ձորում գտնվող կիսակառույց շենքում, որտեղ, ըստ սցենարի, ավերիչ երկրաշարժի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում: Վրանային ավանից դեպի աշխատանքների իրականացման վայր փրկարարներն ուղևորվում էին հատուկ տեխնիկայի միջոցով:
Տարածքը, որտեղ աշխատում էր փրկարարական թիմը, հսկվում էր անվտանգության համար պատասխանատու փրկարարների կողմից, և կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում էր:
Փրկարարական աշխատանքները սկսելուց առաջ իրականացվում էր տարածքի հետախուզում, որից հետո տեղեկություններ են ստացվում թե տարածքում գտնվող տուժածների, թե տեղում առկա աշխատանքի այն պայմանների մասին, որի ժամանակ ստիպված են աշխատել փրկարարները: Հետախուզական աշխատանքը թույլ է տալիս նաև որոշել այն տեխնիկական միջոցների կազմը, որը անհրաժեշտ կլինի տվյալ հատվածում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Տեղանքը, որտեղ ընթանում էին բուն փրկարարական գործողությունները, բաժանված էր մի քանի տեղամասերի: «Զոհերին» և «վիրավորներին» փլատակներից դուրս բերելու համար օգտագործվում էին ինչպես կտրող-ծակող հատուկ գործիքներ, այնպես էլ վերևի հարկերից վիրավորներին տեղափոխելու համար նախատեսված պարաններ ու պատգարակներ: Տարածքում հերթապահում էին շտապօգնության մեքենաները: Փրկարարական բոլոր գործողությունները համակարգվում էին հատուկ շտաբից` ուղիղ ռեժիմով: Այնտեղ հավաքվում ու մշակվում էին ոչ միայն մեր փրկարարական թիմի գործողությունների վերաբերյալ, այլև` մոտակայքում աշխատող այլ երկրների թիմերի գործունեության վերաբերյալ տեղեկությունները:
Այս վարժանքի միջոցով ԱԻՆ փրկարար ծառայության թիմերը նախապատրաստվում են ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի որակավորմանը, որն անցկացվելու է 2015 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
967 դիտում
12:22 09-09-2014
Հայ և լեհ հրշեջ-փրկարարները պատրաստվում են միջազգային որոնողափրկարարական թիմերի ստուգողական վարժանքի
14173 դիտում
20:55 23-10-2017
«ՄՅՈւ»-ն մեկ ժամանոց ֆիլմ է նկարահանել Մխիթարյանի մասին. «Միկի. Հայ հերոս». ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված