211652_close_icon
views-count778 դիտում article-date 12:22 09-09-2014

Հայ և լեհ հրշեջ-փրկարարները պատրաստվում են միջազգային որոնողափրկարարական թիմերի ստուգողական վարժանքի

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, Լեհաստանի պետական հրդեհային ծառայության հետ համատեղ, իրականացնում է միջազգային որոնողափրկարարական թիմերի ստուգողական վարժանք: Թիմերը վարժանքի միջոցով նախապատրաստվում են ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի որակավորմանը: Մտահղացման համաձայն` Իրանի տարածքում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով «երկրաշարժ», որի էպիկենտրոնը գտնվում է Քերման նահանգում` Բամ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Հիմնականում վնասվել են Բամ և Բարավաթ քաղաքները: Նախնական տվյալներով՝ կա 25 հազար «զոհ» և 30 հազար «վիրավոր»: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է օգնության խնդրանքով պաշտոնական հայտ: Հայ փրկարարները պատրաստվում են մեկնել օգնության: Վարժանքը կանցկացվի Լուսակերտի ուսումնական կենտրոնում:

Նմանատիպ նյութեր