«ՄՅՈւ»-ն մեկ ժամանոց ֆիլմ է նկարահանել Մխիթարյանի մասին. «Միկի. Հայ հերոս». ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին շուտով մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ կներկայացվի հանրությանը:
Ֆիլմը, որը պատրաստել է անգլիական ակումբը, կոչվում է «Միկի. Հայ հերոս» և Մխիթարյանի կյանքի մասին է՝ սկսած մանկության ժամանակներից մինչև մեր օրերը: