«Նյուքասլ»-ը վաճառքի է հանվել
Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, անգլիական «Նյուքասլ» ակումբի սեփականատեր Մայք Էշլին վաճառքի է հանել ակումբը: Էշլին ցանկանում է ստացած միջոցները ներդնել իրեն պատկանող մյուս ակումբի` շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»-ի ակցիայի փաթեթների մեջ:
Նշենք, որ շոտլանդական գրանդը, որը սնանկության պատճառով ստիպված է եղել հանդես գալ իր երկրի երկրորդ դիվիզիոնում, արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած նորից կվերադառնա բարձրագույն դիվիզիոն և կկարողանա մասնակցել եվրագավթաներին:
ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, մեկ սեփականատիրոջը պատկանող երկու ակումբները միաժամանակ չեն կարող հանդես գալ եվրագավաթներում: Այդ պատճառով Էշլին որոշել է վաճառտել «Նյուքասլ»-ը, որը գնահատվում է 230 մլն ֆունտ: