211652_close_icon
views-count1715 դիտում article-date 09:54 26-02-2014

Երևանում վաճառքի են հանվել խոշոր և հայտնի սպասարկման «օբյեկտներ»․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «list.am-ում տասնյակ հայտարարություններ կարելի է գտնել, որոնք ազդարարում են բավականին խոշոր ու հայտնի սպասարկման օբյետների՝ ռեստորանային համալիրների, բարերի և պանդոկների վաճառքի կամ լավագույն դեպքում վարձակալության մասին։ Այսպես, վաճառքի են հանվել. Սիրահարների այգու և Մարշալ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ գործող «Մադագասկար» սրճարանը, ընդհանուրը՝ 450 քմ։ Աջափնյակ համայնքում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող հայտնի «Դոլչե» համալիրը։ Երևանցիներին քաջ հայտնի «Ֆլորիդա» հարսանյաց սրահը, որ գործում էր Երևան-Սևան մայրուղու առաջին հատվածում, Աբովյանի ՃՈ պահակակետից ոչ շատ հեռու։ Շտապ վաճառքի են հանվել Դավթաշենում իրար հարևանությամբ գործող «Ձոր-1» և «Ադորա» ռեստորանները։ Վարձակալության է տրվում «Բուոնո» իտալական ռեստորան-սրճարանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր