211652_close_icon
views-count1103 դիտում article-date 17:21 06-02-2014

Մեծ Բրիտանիայում Սնոուդենի մասին պատմող գիրք է վաճառքի հանվել

Այսօր Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգի ամերիկյան հատուկ ծառայության աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին պատմող «The Snowden Files: The Inside Story of the World's Most Wanted Man» գիրքը: 2013 թ. Հունիսին Սնոուդենը ԱՄՆ-ի և Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասին պատմող մի շարք գաղտնի տվյալներ է փոխանցել Washington Post и Guardian պարբերականներին: Ըստ ԱՄՆ-ի ազգային անվտագության տվյալների, լրագրողի ձեռքի տակ կարող է 200 հազար գաղտնի փաստաթղթեր լինել: Տվյալների փոխանցումից հետո Սնոուդենը մեկնել է Հոնգկոնգ, իսկ նախորդ տարվա հունիսի 23-ին մեկնել Մոսկվա, որտեղ օգոստոսին նրան 1 տարվա կացության իրավունք է տրվել:

Նմանատիպ նյութեր