Բլաշիկովսկին կրկին վնասվածք է ստացել
Լեհաստանի հավաքականի ավագ Յակուբ Բլաշիկովսկու բախտը կրկին չի բերել: Ֆուտբոլիստը դեռ չէր հասցրել ապաքինվել հին վնասվածքից, երբ նոր վնասվածք է ստացել:
Այս անգամ լեհ խաղացողը վնասել է ոտքի քառքգլուխ մկանը: Բլաշիկովսկին շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով: Այդպիսով Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանը բաց կթսղնի Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Գերմանիայի հավաքականի հետ կայանալիք կարևորագույն խաղը:
Լեհաստան – Գերմանիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին` Վարշավայում: