Բլաշիկովսկին վճարել է քաղցկեղով հիվանդ երեխայի բուժման ծախսերը
Լեհաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին հոգացել է քաղցկեղով հիվանդ լեհ երեխայի բուժման ծախսերը, որոնք կազմել են 60 հազար եվրո:
11-ամյա Դոմինիկ Մլինկովյակի մոտ հայտաբերվել էր քաղցկեղ, իսկ նրա ընտանիքը չէր կարողացել վճարել բուժման ծախսերը: Այդ մասին իմանալով Բլաշիկովսկին օգնության ձեռք էր մեկնել երեխային: