Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Ալբանիայի հավաքականից 0:1 հաշվով կրած սենսացիոն պարտությունից հետո չի թաքցրել իր հիասթափությունը:
«Մենք լավ սկսեցինք խաղը: Երկրորդ խաղակեսում շարունակում էինք լավ կոմբինացիաներ կազմեկերպել և վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն քանակական առավելություն ստանալուց հետո անսպասելի գոլ բաց թողեցինք: Կարծում եմ շատ անարդար արդյունք գրանցվեց»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է A Bola-ն: