ԱԱ-2014-ի առաջին ոչ-ոքին գրանցվեց Իրան – Նիգերիա խաղում. տեսանյութ
Վերջապես գրանցվեց 2014 թվականի աշխարհի առաջնության առաջին ոչ-ոքի արդյունքը: 5-րդ խաղային օրվա երկրորդ խաղում միմյանց միջև հաղթողին չկարողացան պարզել Նիգերիայի և Իրանի հավաքականները: Կուրիտիբա քաղաքում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
Ավելացնենք, որ Իրանի և Նիգերիայի հավաքականները հանդես են գալիս F խմբում, որտեղ նաև ընդգրկված են Արգենտինայի և Բոսնիայի հավաքականները:
Իրան - Նիգերիա`0:0