Հայաստանի և Ալբանիայի հավաքականները խմբի հետնապահներն են. Պաուլու Բենտու
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական փուլի [url=https://shamshyan.com/hy/article/140223160207/]վիճակահանության արդյունքները[/url]:
« Սա շատ բարդ խումբ է: Մեզ անհրաժեշտ է ներդնել մեր առավելագույն ուժերը: Դանիայի և Սերբիայի հավաքականները կպայքարեն խմբից դուրս գալու համար: Ոչ վաղ անցյալում մենք արդեն բարդություններ ենք ունեցել նրանց այդ հավաքականների հետ խաղերում: Հայաստանի և Ալբանիայի հավաքականները տեսականորեն համարվում են խմբի հետնապահները»,-ասել է Բենտուն: