Իբրահիմովիչը կրկնել է Ռոնալդուի նվաճումը
Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացառիկ նվաճման հեղինալ է դարձել: Իր կարիերայի ընթացքում շվեդ խաղացողը կարողացել է գոլի հեղինակ դառնալ խաղի յուրաքանչյուր րոպեին:
Սեպտեմբերի 4-ին 32-ամյա ֆուտբոլիստը դուբլ է գրանցել Էստոնիայի հետ խաղում: Իբրահիմովիչի 24-րդ րոպեին խփած գոլը նրան թույլ է տվել կրկնել այդ նվաճումը, ինչպես նաև դառնալ Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:
Հարկ է նշել, որ հարձակվողը ամենից հաճախ մրցակիցների դարպասը գրավել է խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ րոպեներին: 90 րոպեն լրանալուց հետո շվեդ հարձակվող 25 գոլ է խփել իր կարիերայի ընթացքում:
2014 թվականի թետրվարին նման ցուցանիշ էր գրանցել նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: