«Լեյպցիգի» գլխավոր մարզիչը թիմի պատմական նվաճումը նշելիս վնասվածք է ստացել. տեսայութ
                        Գերմանական «Լեյպցիգ» թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստները տոնել են իրենց պատմության մեջ առաջին ուղեգիրը Բունդեսլիգա:
Սակայն տոնելու ընթացքում ակումբի տնօրեն և գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ազդրի վնասվածք է ստացել:
Թիմի հարձակվող Դևի Զելկեն գարեջրի մեծ բաժակով վազել է մարզչի ետևից, 57-ամյա մասնագետը սայթաքել է և անհաջող վայր ընկել: Ավելի  ուշ Ռանգնիկը չի մասնակցել մամուլի ասուլիսին և իր փոխարեն ուղարկել  է օգնականին:
Նշենք, որ 2009 թվականին ստեղծված թիմը առաջին անգամ հանդես կգա Բունդեսլիգայում: 7 տարվա ընթացքում` սկսելով 5-րդ լիգայից, «Լեյպցիգը» չորս լիգա վեր է բարձրացել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


