Լուի վան Գալը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո կստանձնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները: Հոլանդական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կողմերը արդեն համաձայնության են եկել:
62-ամյա վան Գալի և մանկունիանցիների ղեկավարների միջև բանակցությունները ընթացել են վերջին մի քանի օրվա ընթացքում:
Նշվում է, որ վան Գալին նոր տրանսֆերների համար կտրամադրվի 100 մլն եվրո: