Արգենտինայի առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ռոսարիո Սենտրալ»- «Բոկա Խունիորս» խաղի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Տանտերերի երկրպագուները քարեր են նետել մրցակցի դարպասապահ Աուգուստին Օրիոնի ուղղությամբ: Քարերից մեկը դիպչել է ֆուտբոլիստի գլխին, ինչից հետո Օրիոնը արնաշաղած վիճակում հայտնվել է խոտածածկին: