Ես շատ եմ տառապում. Սուարես
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ իր համար շատ դժվար է կողքից հետևել հանդիպումներին: Ուրուգվայցու որակազրկման ժամկետը լրանում է յոկտեմբերի 24-ին:
«Ես շատ եմ տառապում: Ինձ համար շատ ցավալի է հանդիպումներին կողքից հետևել: Ես ինձ շատ անզոր եմ զգում, քանի որ չեմ կարող հայտնվել խաղադաշտում: Միայն կարող եմ խոսել և բղավել: Բայց ես ստիպված եմ ընդունել այս իրավիճակը»,-Սուարեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով: Նման պատժամիջոց ուրուգվայցու նկատմամբ կիրառվել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու հետևանքով: