Մոլորակի բնակչության 8.3 տոկոսը տառապում է շաքարային դիաբետից
Mignews-ի փոխանցմամբ՝ Դիաբետի միջազգային ֆեդերացիան (IDF) նոր տվյալներ է հրապարակել շաքարային դիաբետի տարածման մասին: 2013 թվականին համայն աշխարհում շաքարային դիաբետով մարդկանց թիվը կազմել է 382 միլիոն մարդ:
IDF-ի կանխատեսմամբ՝ մինչև 2035 թվականն այդ թիվը կհասնի 592 միլիոն մարդու: Երկրագնդի բնակչության 8.3 տոկոսը տառապում է շաքարային դիաբետից, իսկ 6.9 տոկոսի մոտ հայտնաբերվել է գաղտնի շաքարային դիաբետ:
Դիաբետով հիվանդների գրեթե կեսը բնակվում է Չինաստանում, Հնդկաստանում ու ԱՄՆ-ում: Կանխատեսվում է, որ մինչև 2035 թվականը դիաբետով հիվանդների թիվն ամենաքիչը կաճի Եվրոպայում, իսկ ամենաշատը՝ Աֆրիկայում: