Մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը տառապում է թերսնումից. ՄԱԿ
Newsru.com-ի հաղորդմամբ՝ վերջին 10 տարում աշխարհում սովյալների թիվը կրճատվել է ավելի քան 100 միլիոն մարդով, և չնայած դրան՝ ցայժմ թերսնումից տառապում է մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը կամ էլ մոտ 805 միլիոն մարդ: Այս մասին նշված է այսօր հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում:
Դրա համաձայն, ներկայումս, 1990-ական թվականների սկզբի համեմատ, թերսնումից տառապող մարդկանց թիվը կրճատվել է ավելի քան 200 միլիոնով: Զեկույցում ընդգծվում է, որ ներկա դրությամբ 63 զարգացող երկիր արդեն իսկ հասել է սովյալների մասնաբաժնի կրկնակի կրճատմանը, իսկ ևս 6 երկիր նման ցուցանիշ կգրանցի 2015 թվականին:
ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականը Երկրի բնակչության թիվը ներկայիս 7 միլիարդ մարդուց կհասնի մինչև 9 միլիարդ մարդու: