«Ուլիս»-ը մարզվում է Հանքավանում
«Ուլիսը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրի՝ «Միկայի» հետ խաղից առաջ ուսումնամարզական հավաքի է մեկնել Հանքավան, տեղեկացնում է ակումբի մամլո քարտուղարությունը:
Երեկ և այսօր թիմը, գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ օրական երկու մարզում անցկացրեց: Մարզումներին մասնակցում էին բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Աղվան Պապիկյանի և Արսեն Բեգլարյանի, ովքեր երիտասարդական և ազգային հավաքականների կազմում նախապատրաստվում են ընտրական առաջիկա խաղերին:
Վաղվանից սկսած թիմը արդեն օրական մեկ մարզում է անցկացնելու, իսկ սեպտեմբերի 13-ին կայանալիք «Միկայի» հետ հանդիպմանը «Ուլիս»-ը կներկայանա անմիջապես Հանքավանից: