211652_close_icon

Արազ Օզբիլիսի կրտսեր եղբայրը մարզվում է «Ուլիս»-ի հետ

views-count2387 դիտում article-date 17:43 12-10-2014
Հայաստանի ազգային հավաքականի ելույթների հետ կապված բարձրագույն խմբի առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում է հայտարարված: Այդ ժամանակահատվածը թիմերը օգտագործում են առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար: Ինչպես տեղեկացնում են «Ուլիս»-ի մամլո քարտուղարությունից, երևանյան ակումբը այսօր երկկողմանի հանդիպում է անցկացրել: Վերոնշյալ խաղին չեն մասնակցել հարձակվող Հովհաննես Գոհարյանն ու կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, ովքեր դեռ լիովին չեն ապաքինվել վնասվածքներից: Թիմի հետ մարզումներին մասնակցել է նաև Արազ Օզբիլիսի կրտսեր եղբայր՝ 17 - ամյա Դանիել Օզբիլիսը:

Նմանատիպ նյութեր