Մարիուպոլում հացի, ալյուրի և ջրի զանգվածային գնումներ են գրանցվել
Մարիուպոլի բնակիչները զանգվածաբար հաց, ջուր և ալյուր են գնում։ Այս մասին հայտնում է «0629»֊ը։
Ըստ աղբուրի խոսքերի՝ մարդիկ միանգամից 3֊ից 5 բոքոն են գնում։ Նրանք, ովքեր չեն հասցրել հաց գնել, ալյուր են գնում։
«Այսօր յուրաքանչյուր հաճախորդ 5֊ից 6 կգ ալյուր է գնել, իսկ նախորդ շաբաթ՝ պարկերով»,֊ ասել են վաճառողները։
Այնուամենայնիվ Մարիուպոլի հացի գործարանում հավաստիացրել են, որ մտադիր չեն կրճատել հացի արտադրության ծավալները։